Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նարեկ Դուրյանը կոչ է անում ապրիլի 24-ին պատշգամբ դուրս գալ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Նարեկ Դուրյանը կոչ է անում ապրիլի 24-ին պատշգամբ դուրս գալ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
14.04.2020 | 12:50

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու նպատակով դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն առաջարկում է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող բոլոր հայրենակիցներին ապրիլի 24-ին եկեղեցու զանգերի ներքո դուրս գալ պատշգամբ և մոմեր վառել:


Դուրյանն առաջարկով հանդես է եկել «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսաուղերձով: «Իմ շատ սիրելի հայրենակիցներ, ցավոք, այնպես ստացվեց, որ այս տարի ապրիլի 24-ին չենք կարողանա գնալ Ծիծեռնակաբերդ, ինչը բնական է, որովհետ վտանգավոր է: Եկեք, այնուամենայնիվ, թուրքին հաճույք չպատճառենք: Ես կոչ եմ անում եկեղեցուն, կառավարությանը, որ բոլորս միասին պայմանավորվենք և ապրիլի 24-ին մի ժամ ընտրենք, այդ ժամին Հայաստանում, Սփյուռքում հնչեն եկեղեցու զանգերը, իսկ մենք դուրս գանք պատշգամբ և մոմեր վառենք, որպեսզի վերևում և՛ Աստծո տաճարի զանգերը լսվեն, և՛ մեր հոգու լույսերը երևան»,-ասում է Դուրյանը:

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ