Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սոցիալական աջակցության նոր ծրագիր է քննարկվում, որը ևս կոմունալ վճարումներին է վերաբերում

Սոցիալական աջակցության նոր ծրագիր է քննարկվում, որը ևս կոմունալ վճարումներին է վերաբերում
14.04.2020 | 21:27

Գազի և էլեկտրաէներգիայի փետրվարի վարձավճարները 50 տոկոսով փոխհատուցելու կառավարության որոշումից օգտվող բաժանորդների թիվը 222 000 է: Ընդհանուր առմամբ աջակցությունից կօգտվի 600 000 մարդ, այսօր հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` հավելելով, որ սա կարևոր աջակցություն է: «Կարևոր աջակցություն է հատկապես ավելի խոցելի և սոցիալապես դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների համար, որովհետև նախ վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենք նաև ամենապարտաճանաչ վճարողներից են բաժանորդներից, և երկրորդը` սա կարող է նաև շատ կարևոր կանխավճար լինել հետագա ամիսների համար»,- նկատեց նա:
Ըստ կառավարության որոշման` այս աջակցությունից օգտվում են այն բաժանորդները, որոնց փետրվար գազի սպառման վարձը չի գերազանցել 10000 դրամը, էլեկտրաէներգիայի դեպքում այդ սահմանաչափը 5 000 դրամ է:


Կառավարության այդ որոշումը շատերի դժգոհությունը հարուցեց: Քննադատողները սոցցանցերում պնդում էին` գումարային սահմանաչափերը շատ փոքր են:
«Տվյալները մենք վերցրել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, այսինքն` իրենց հետ համագործակցության արդյունքում, ինչ վերաբերում է կոմունալների վճարելուն, ես նշեմ, որ բաժանորդների բավականին մեծ մասը, եթե չասեմ գերակշռող մասը այն ոլորտներից են, որտեղ աշխատանքը չի սահմանափակվել պարետի որոշմամբ, խոսքը կրթության, առողջապահության և այլ ոլորտների մասին է»,- նշեց նախարարը:
Բաթոյանը հայտնեց` այս պահին սոցիալական աջակցության հերթական ծրագիրն են քննարկում, որը նույնպես կոմունալ վճարումներին է վերաբերում: Նա այլ մանրամասներ չհայտնեց.«Բնականաբար, բավարար չեմ համար ոչ սոցիալական, ոչ տնտեսական միջոցառումները, որ կարող են ամբողջությամբ մեղմել կամ խնդիրը լուծել: Սա իրավիճակային աջակցություն է, որը պետք է պարզապես օգնի իրավիճակը հաղթահարել, մեղմացնել, մեղմել, և իհարկե դրա ավելի կայուն աջակցությանն ուղղված ծրագրերը կամ միջոցառումները և իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը ավելի համակարգային պետք է լինեն»:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ