Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ռուսական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն և «տանելի սպառողների համար», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հեռակա նիստի ժամանակ:
«Ակնհայտ է, որ այսքան կտրուկ փոփոխությունների դեպքում անհրաժեշտ է գազի գինը համապատասխանեցնել ներկա տնտեսական իրավիճակին»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: «Ուզում եմ հատուկ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի մենք օպերատիվ քննարկենք այդ հարցը»,- ասել է Լուկաշենկոն` ընդգծելով` նաև այս հարցից է կախված միության արդյունավետությունն ու աշխատունակությունը: