Վրաստանի կառավարությունը վաղվանից արգելափակում է մուտքն ու ելքը չորս քաղաքներ` Թբիլիսի, Ռուսթավի, Բաթում և Քութայիսի: Սահմանափակումն ուժի մեջ կլինի առնվազն 10 օր՝ հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան: Թբիլիսին որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10: Սահմանափակումները խստացվել են, երբ անցած մեկ օրում Վրաստանը հակառեկորդ է սահմանել` 24 ժամում հայտնաբերվել է վիրուսի 30 դեպք:
Լաբորատոր թեստերով հաստատվել է կորոնավիրուսի 300 դեպք, 3 մարդ մահացել է, 69-ը` ապաքինվել: