Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը չի խնդրելու ԵՄ-ին հանել պատժամիջոցները

Ռուսաստանը չի խնդրելու ԵՄ-ին հանել պատժամիջոցները
14.04.2020 | 21:37

Ռուսաստանը չի խնդրի Եվրամիությանը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հանել 2014-ին սահմանված պատժամիջոցները՝ լրագրողների հետ առցանց հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Եթե ԵՄ-ն հասկանա, որ պատժամիջոցների մեթոդն իրեն սպառել է և հրաժարվի դրանցից, մենք, իհարկե, պատրաստ կլինենք փոխադարձ պատասխանել: Բայց չենք պատրաստվում խնդրել հանել պատժամիջոցները», - ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով հարցին: Ըստ նրա՝ մի իրավիճակում, երբ արևմտյան գործընկերները հիասթափեցրել են Մոսկվային և հրաժարվել իրենց առջև դրված պարտավորություններից շատ հարցերում, Ռուսաստանը կանգնել է մի ուղու վրա, որն ապահովում է «վստահություն սեփական ուժերին՝ արևմտյան գործընկերների տրամադրության փոփոխությունների պայմաններում»:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ