Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիայում կուսակցության նախագահ է մահացել կորոնավիրուսից

Թուրքիայում կուսակցության նախագահ է մահացել կորոնավիրուսից
14.04.2020 | 21:39

Թուրքիայի Անկախ կուսակցության հիմնադիր նախագահ Հայդար Բաշան մահացել է կորոնավիրուսից՝ հայտնել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ես խորապես ցավում եմ Թուրքիայի Անկախ կուսակցության նախագահ Հայդար Բաշայի մահվան համար: Նա մահացել է կորոնավիրուսի պատճառով: Թող նա և մեր բոլոր այն հայրենակիցները, որոնք մահացել են նույն հիվանդությունից, ստանան ալլահի ողորմությունը», - գրել է նա Twitter-ում: Անկախ կուսակցությունը հիմնադրվել է 2001-ին, երկրի ազդեցիկ քաղաքական ուժերի շարքում չէ:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ