Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա արեցին։ Նրանք նշում էին, որ օրավարձով աշխատողներ են և երթուղայինների գործունեության արգելքից հետո չեն կարողանում գումար վաստակել, եկամտի այլ աղբյուր չունեն, իսկ Կառավարույթյան աջակցության ծրագրերից և ոչ մեկն իրենց չի վերաբերում։
Պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։ Նշենք նաև, որ երեկ արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, և երթուղայինների գործունեությունը շարունակվում է ժամանակավորապես կասեցված մնալ։