Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ խորհուրդը փոփոխություն է մտցրել 2020-ի բյուջեում

ԵՄ խորհուրդը փոփոխություն է մտցրել 2020-ի բյուջեում
14.04.2020 | 21:43

ԵՄ խորհուրդը փոփոխություն է մտցրել ԵՄ-ի 2020-ի բյուջեում՝ հատկացնելով 3,1 միլիոն եվրո կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին:

«2020-ին ԵՄ-ի վերանայված բյուջեն լրացնում է այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կարողանան պատասխանել այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են ԵՄ-ն և նրա անդամ երկրները: Մեր գերակա խնդիրն է`օգնել ազգային առողջապահական համակարգերին հաղթահարելու COVID-19-ի բռնկումը: Այս միջոցները կօգտագործվեն բժշկական պարագաների և սարքավորումների մատակարարումը ֆինանսավորելու, դաշտային հիվանդանոցներ ստեղծելու, ինչպես նաև այլ անդամ երկրներ հիվանդներին տեղափոխելու համար», – նշել է Խորվաթիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Զդրավկո Մարիչը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ