Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ
15.04.2020 | 18:27

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ ըստ նախնական արդյունքների՝ Հարությունյանն ավելի քան 87 տոկոս է ստացել նախագահի երկրորդ փուլի ընտրություններում:


Ֆեյսբուքում գրառում է արել նաև Հարությունյանը. «Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը: Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է, և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ»: Սրանով նա արձանագրել է Արցախի «անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին»: Սրան հետևել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը: Նա հեռախոսազրույց է ունեցել Արցախի ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, շնորհավորել ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։


Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։
Նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 44,9 տոկոսը: Այս փուլ էին անցել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Առաջին փուլում՝ մարտի 31-ին, Հարությունյանը հավաքեց ձայների 49,2 տոկոսը, իսկ Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:
Առաջին փուլից հետո Մայիլյանը կոչով ընտրողներին հորդորեց չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ