«Ջոզեֆ Բայդենին փոխնախագահի պաշտոնն առաջարկելը իմ կայացրած ամենաճիշտ որոշումներից մեկն էր, և նա դարձավ իմ մտերիմ ընկերը. այսօր հպարտ եմ պաշտպանել նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում,-հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: - Վստահ եմ, որ Ջոն ունի բոլոր հմտությունները, որոնց կարիքը մենք հիմա ունենք»:
«Նա մեկն է, ում իր սեփական կյանքն է սովորեցրել համառորեն առաջ գնալ և հակադարձել, երբ քեզ տապալել են»,- տեսաուղերձում հայտարարել է Օբաման:
Նախկին նախագահն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համաճարակին և հատուկ հիշեցրել` ինչպես է Բայդենն աջակցել իրեն էբոլայի դեմ պայքարում, որքան արդյունավետ է աշխատել տնտեսության վերականգնման ուղղությամբ` 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո:
Ակնկալվում է, որ նախկին նախագահի այս քայլը կնպաստի դեմոկրատների միավորմանը վճռորոշ քվեարկության շեմին: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Բարաք Օբամայի և նրա կնոջ` Միշելի վարկանիշը շարունակում է բարձր մնալ կուսակիցների շրջանում: Երեկ երեկոյան ազդեցիկ սենատոր, նախագահության նախկին թեկնածու Բերնի Սանդերսն էր աջակցություն
հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: