Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում հասավ 2 միլիոնի

Covid-19-ի դեպքերի թիվն աշխարհում հասավ 2 միլիոնի
15.04.2020 | 18:30

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 2 միլիոնի, մահերի թիվը մոտենում է 127 000-ին, ապաքինվել է 484,6 հազար մարդ: ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել:


Հիվանդների և մահացածների ամենամեծ թիվը ԱՄՆ-ում է՝ 614 000 վարակված և 26 000 մահացած: Միայն երեկ 2407 մահ է գրանցվեց: ԱՄՆ նախագահը ժամանակավորապես դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Դոնալդ Թրամփի խոսքով, կազմակերպությունը չի կատարել իր պարտականությունները՝ նպաստելով կորոնավիրուսի տարածմանը աշխարհում:
Եվրոպայի այն երկրներում, որտեղ համաճարակը սկսել է նահանջել, կառավարությունները ծրագրեր են ընդունում կարանտինն աստիճանաբար հանելու համար: Համաճարակն ընդլայնվում է Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Հնդկաստանում: Ռուսաստանում երեկ 2 774 նոր դեպք է արձանագրվել՝ ընդհանուր առմամբ 21100 վարակված, մահացել են 181-ը:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ