Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը ՝ 1111

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվը ՝ 1111
15.04.2020 | 18:31

Հայաստանում երեկ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 44-ով՝ հասնելով 1111-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:


Այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 32-ով և հասել 297-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 9095 է: Մահվան նոր դեպքը, Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ, արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք կյանքը չի հաջողվել փրկել», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 797 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասավ 17-ի:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ