Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով իր և նախարարների աշխատավարձերը կկրճատվեն 20%

Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով իր և նախարարների աշխատավարձերը կկրճատվեն 20%
15.04.2020 | 18:35

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով իր, կառավարության մյուս անդամների և պետական ծառայության մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի ժամկետով կկրճատվեն 20%-ով:

«Այսօր ես կարող եմ հաստատել, որ ես, նախարարներն ու պետական ծառայության մարմինների ղեկավարները կգնանք մեր աշխատավարձերի 20%-ով կրճատմանը հաջորդ 6 ամիսների ընթացքում»,-ասել է վարչապետը: Իշխանություններն այդպիսի որոշման են գնացել, քանի որ նորզելանդացիները կորոնավիրուսի պատճառով կորցնում են աշխատանքը, իսկ աշխատավարձերը երկրում կրճատվում են:


Առողջապահության ծառայության գլխավոր տնօրեն Էշլի Բլումֆիլդը տեղեկացրել է, որ երեկ Նոր Զելանդիայում կորոնավիրուսի 20 դեպք է գրանցվել. 14-ը կասկածելի, 6-ը` հաստատված: Կորոնավիրուսից բուժվել է 728 մարդ, 100-ը երեկ, մահվան դեպքերի թիվը 9-ն է, վարակման 1386 դեպք կա, անցկացվել է 66 499 թեստ:
Ապրիլի 14-ին Նոր Զելանդիայի իշխանությունները երրորդ անգամ երկարացրել են երկրում սահմանված արտակարգ դրությունը:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ