Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Սարգսյան. Կորոնավիրուսը նահանջելու է, բայց մինչ այդ պետք է լինենք կարգապահ, պատասխանատու

Արմեն Սարգսյան. Կորոնավիրուսը նահանջելու է, բայց մինչ այդ պետք է լինենք կարգապահ, պատասխանատու
15.04.2020 | 21:54

Մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում, իր ուղերձում ասում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հիշեցնում է` կորոնավիրուսի համավարակի հաղթահարման պայքարը շարունակվում է, ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում, և այդ պայմանները երբեմն կարող են խիստ թվալ: «Սակայն բոլորս պետք է գիտակցենք, որ ձեռնարկվող գործողություններն անհրաժեշտ են: Անհրաժեշտ են կյանքեր փրկելու և ձեզնից յուրաքանչյուրի առողջության պահպանման եւ պաշտպանության համար: Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ: Պետք է գիտակցենք, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է ու հաղթահարելի», - նշում է նախագահն իր ուղերձում` հավելելով, որ համավարակի դեմ պայքարում հանգուցալուծումը կախված է մեզնից՝ թե որքան միասնական, համախմբված, պատասխանատու, կազմակերպված և կարգապահ ենք: Արմեն Սարգսյանը հորդորում է հոգատար վերաբերվել տարեցներին, օգնել միմյանց, շնորհակալություն հայտնել առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցներին, կամավոր ուսանողներին և դասախոսներին, պետական համակարգի ծառայողներին և այլն:


«Կորոնավիրուսի թեստերից բացի մենք այսօր հայրենասիրության, պրոֆեսիոնալիզմի, մարդասիրության և բարոյականության թեստ ենք հանձնում: Այդ թեստերի արդյունքներով պայմանավորված կլինի մեր վաղվա օրը: Կորոնավիրուսը, վստահաբար, նահանջելու է։ Մենք կրկին անցնելու ենք բնականոն կյանքի:
Այդ օրը, վստահաբար, գալու է: Սակայն մինչ այդ պետք է շարունակել լինել կարգապահ, պատասխանատու և կազմակերպված», - շեշտում է ՀՀ նախագահը:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ