Կառավարությունն ապրիլի 20-ից սկսած թույլատրելու է որոշ տեսակի հիմնարկների գործունեությունը՝ պայմանով, որ պահպանվեն առողջապահական կանոնները՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում՝ պատասխանելով ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե չեն կարող աշխատել, օրինակ, տեքստիլ գործարանները։
«Պետք է ամսի 20-ից ոլորտը վերաբացվի։ Ընդհանրապես բոլոր հնարավոր ոլորտների վերաբացման ռազմավարությունն ա մեր ռազմավարությունը։ Բայց մենք պետք ա հասկանանք, որ էդ վերաբացումը էլ․․․ կորոնավիրուսից հետո կյանքը արտադրամասերում, սրճարաններում, ռեստորաններում, դպրոցներում, համալսարաններում նույնը չի լինելու, ինչ որ նախկինում։ Պետք ա լինեն որոշակի նոր կանոններ։ Որովհետև հիմա հույս ունենք մենք, որ եղանակը․․․ Հայաստանում էլ կլիմայի առանձնահատկությունը էն ա, որ շոգերը շատ արագ վրա կհասնեն, մենք կստանանք միջանցք։ Բայց շատ հնարավոր ա, որ էդ միջանցքը լինի մինչև սեպտեմբերը, հոկտեմբերը, և հոկտեմբերից մենք ամեն ինչ սկսենք նորից զրոյից։ Մենք պետք ա արդեն ավելի պատրաստված լինենք էդ երկրորդ, երրորդ ալիքին, և դրա համար պետք ա սովորենք և՛ կորոնավիրուսի դեմ պայքարել, և՛ տնից դուրս գալ, և՛ աշխատել, և՛ սովորել և այլն»,- ասաց վարչապետը: