Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ

Զոհրաբ Մնացականյան. Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ
15.04.2020 | 21:59

Արցախի ընտրություններն ամրապնդում են Արցախի իշխանությունների մանդատի արժեքը, ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ։ Արցախի ժողովուրդն ընտրել է իր հանրային, հասարակական քաղաքական կյանքը կառուցել ըստ ժողովրդավարական մոդելի, սա արժեհամակարգի ընտրություն է։ Սա ամրապնդում է Արցախի իշխանություններրի մանդատի արժեքը։ Սա մեծ նշանակություն ունի խաղաղ գործընթացի համար», - ասաց նախարարը։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ