Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մհեր Գրիգորյան. Եթե համարում ենք, որ կլինի գազի գնային տարբերություն, պետք է չեզոքացնենք սահմանին

Մհեր Գրիգորյան. Եթե համարում ենք, որ կլինի գազի գնային տարբերություն, պետք է չեզոքացնենք սահմանին
15.04.2020 | 22:04

Գազի 135-165 դոլարի խնդիր, այո, կա: Դա առանցքային խնդիր է՝ հայտ ներկայացնելու հետ կապված ընդհանրապես, որովհետև կարող է պատահի, եթե այդ խնդիրը չլիներ, հայտի անհրաժեշտությունը ևս չլիներ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


«Ինչ վերաբերում է ներդրումներին, այո, հայտ ներկայացնելու մեջ կա ներդրումների լուրջ կոմպոնենտ, որը նույնպես պետք է դառնա հասարակական գնահատականի առարկա: Մենք բոլորս պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք այդ ներդրումները, թե՝ ոչ: Բայց սա մեր տեսանկյունի խնդիր է, բոլորս տալու ենք մեր գնահատականները, որոշումները կայացվելու են ՀՀ իրավազորության ներքո: Մենք պետք է ողջամիտ լինենք և մեր միջոցները մոբիլիզացնենք: Եթե համարում ենք, որ կլինի գնային տարբերություն, ապա դա պետք է չեզոքացնենք սահմանին, ինչը հիմա փորձում ենք անել», - ասաց փոխվարչապետը:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ