Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն

Նիկոլ Փաշինյան. Նպաստառու ընտանիքներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն
15.04.2020 | 22:07

Կառավարությունն աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչև հիմա նպաստառու ընտանիքներին աջակցություն չի հատկացվել՝ կանխավարկածով, որ նրանք նպաստ են ստանում, բայց այսօր որոշում ենք կայացրել, որ նպաստավորներին նպաստի կեսի չափով կտրվի միանվագ աջակցություն: Միանվագ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվին՝ անկախ նրանից 11-րդ միջոցառման շահառո՞ւ են, թե՝ ոչ։ Մնացած մասն առձեռն՝ որպես միանվագ աջակցություն, կհատկացվի նրանց», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ