Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միջազգային դոնորների հետ հաջող բանակցությունների շնորհիվ Վրաստանը տարեվերջին 3 միլիարդ դոլար օգնություն կստանա

Միջազգային դոնորների հետ հաջող բանակցությունների շնորհիվ Վրաստանը տարեվերջին 3 միլիարդ դոլար օգնություն կստանա
15.04.2020 | 22:08

«Միջազգային դոնոր ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ Վրաստանը տարվա վերջին 3 միլիարդ դոլար միջազգային օգնություն կստանա»,-ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հակաճգնաժամային տնտեսական խմբի նիստում:

Տնտեսության վիճակը կայունացնելու և ավելի համակարգված աշխատելու համար վարչապետ Գախարիայի գլխավորությամբ միջգերատեսչական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է հակաճգնաժամային տնտեսական խումբ, որում ներառվել են երկրի խորհրդարանի տնտեսական հանձնախմբերի և Ազգային բանկի ներկայացուցիչներ: Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական վիճակի կայունության խիստ անհրաժեշտությունը և նշել, որ իրենց գլխավոր խնդիրը տնտեսական վնասների հնարավորինս մեղմումն է:


«Դոնորների հետ աշխատանքի արդյունքում մեր երկրի բյուջեն ու տնտեսությունը տարեվերջին կստանան 1,5 միլիարդ դոլար: Դոնորները պատրաստակամություն են հայտնել նույնչափ գումար տրամադրել նաև Վրաստանի մասնավոր բանկային հատվածին: Արդեն կարելի է ասել, որ տարվա վերջում մենք կստանանք շուրջ 3 միլիարդ դոլար` որպես միջազգային օգնություն»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը: Գախարիան օգնության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, Համաշխարհային բանկին, Ասիական զարգացման բանկին, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկին, Եվրոպայի ներդրումային բանկին, Գերմանական զարգացման բանկին և Ֆրանսիական զարգացման գործակալությանը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ