Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հատուկ հանդերձանքի ևս 100 հավաքածու

Հատուկ հանդերձանքի ևս 100 հավաքածու
16.04.2020 | 14:48

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ի լրումն 2020-ի մարտի 27-ին տրամադրված միջոցների, ստացել է հատուկ հանդերձանքի հավելյալ 100 հավաքածու իր երկարաժամկետ գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ: Այն տրամադրվել է նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով դրա տարածումը կանխարգելելու հարցում ՍԱՏՄ լուրջ դերակատարությունը:


Հիշեցնենք. «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրերում:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ