Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն և Բրիտանիան կվերսկսեն բանակցությունները

ԵՄ-ն և Բրիտանիան կվերսկսեն բանակցությունները
16.04.2020 | 15:02

Բրիտանիայի և ԵՄ պատվիրակության ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ԵՄ-ից Միացյալ Թագավորության վերջնական ելքի պայմանների շուրջ, որ ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Կողմերին շատ քիչ ժամանակ է մնացել՝ խուսափելու կտրուկ բաժանումից: Միշել Բարնիեն, որ գլխավորում է ԵՄ պատվիրակությունը Բրիտանիայի հետ բանակցություններում, և նրա բրիտանացի գործընկեր Դեյվիդ Ֆրոսթը երեկ համաձայնեցրել են բանակցությունների հաջորդ 3 փուլերի ժամկետները՝ մեկ շաբաթ տևողությամբ ապրիլին, մայիսին և հունիսին: Բոլորը՝ տեսակապի միջոցով:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ