Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1159

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1159
16.04.2020 | 15:05

Հայաստանում երեկ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 48-ով՝ հասնելով 1159-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 61-ով և հասել 358-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 9 632 է:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:
Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 783 մարդ:
Մահացածների թիվը հասավ 18-ի:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ