Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ

Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ
16.04.2020 | 15:05

Խորհրդարանը 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման
օրինագիծը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի սկզբին։ ԼՀԿ-ն կողմ էր քվեարկել՝ պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում հաշվի առնեն իրենց երեք տասնյակ առաջարկները, ԲՀԿ-ն ձեռնպահ էր քվեարկել՝ դարձյալ առաջարկություններ ներկայացնելով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ ներկայացրել էր լրամշակված նախագիծը՝ շեշտելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի նվազագույն շեմը 25 միլիոնից դարձել է 50 միլիոն դրամ, որ ընդդիմադիրների առաջարկն էր։

«Ձեռնպահ և դեմ մնաց միայն ԼՀԿ-ն , - Ֆեյսբուքի իր էջում քվեարկությունից հետո գրել է Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը:- Պարզ է, որ մի կողմից ապօրինի հարստացածները իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել դրա մեջ և հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից հնարավոր բոլոր ձևերով, մյուս կողմից էլ, սակայն, առանց արդարության վերականգնման չի մարելու հանրության դժգոհությունը, եթե պետության կորցրած մասշտաբային հարստությունը չվերադարձվի»։
Դատախազությունը չի կարող կամայականորեն հետաքրքրվել քաղաքացու եկամուտների և ունեցվածքի տարբերությամբ, դա կարող է կատարվել մի քանի դեպքերում՝ եթե անձը անցնում է հիմնականում կոռուպցիոն գործերով, միայն նախկին և ներկայիս պաշտոնյաների դեպքում քննության հիմք կարող է դառնալ օպերատիվ հետախուզական տվյալը: Ըստ օրենքի՝ իրավասու մարմինն է որոշում ուսումնասիրվող ժամանակահատվածը, որը կարող է ներառել բացառապես 1991-ի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածը:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ