Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
16.04.2020 | 15:07

ԱԺ ֆիաննասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Մարտին Գալստյանի թեկնածությունը, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, նեկայացնելով Մարտին Գալստյանի կենսագրական տվյալները, նշեց, որ նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին՝ ՀՀ կենտրոնական բանկում: 2018-ից ԿԲ խորհրդի անդամ է, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: «Հորդորում եմ իմ գործընկերներին կողմ քվեարկել թեկնածուին», - ասաց Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ վնա փորձառու և ԿԲ նախագահի պաշտոնի համար ամենահարմար թեկնածուն է:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ