Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը

Հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը
16.04.2020 | 15:14

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրանքային շուկայում, սննդամթերքի շուկայում հուսալի վիճակ է:

«Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի, Ռուսաստանի գործընկերների հետ սերտ գործակցության արդյունքում այս պահին հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը։


«Ներմուծումները սկզբունքորեն պրոբլեմ չեն եղել», - ասաց նա։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը։ «Ակտիվ մասնակցություն է ունենում, կարանտինից դուրս է եկել։ Նաև ՌԴ-ում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսեթիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն, այսինքն, բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ», - ասաց Անանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ու Վրաստանի գործընկերներին Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծելու համար։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ