Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մարտին Գալստյան. Համակարգն այս պահին չունի իրացվելիության խնդիր, շուկաները գործում են բնականոն

Մարտին Գալստյան. Համակարգն այս պահին չունի իրացվելիության խնդիր, շուկաները գործում են բնականոն
16.04.2020 | 15:15

Շատ տնտեսագետների կանխատեսումներով՝ կորանավիրուսի հետևանքով տնտեսական աճի անկումը լինելու է շատ ավելի խոր, քան 2008-2009 թթ․ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ՝ ԱԺ-ում հայտարարեց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։

Նա նկատեց, որ ԿԲ-ն ստեղծված իրավիճակում կարողացել է ճիշտ քայլեր մշակել։ Գալստյանն ընդգծեց, որ ԿԲ-ն վերաֆինասավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշում կայացրեց, որ ստեղծված իրավիճակում ոչ պահպանողական քայլ էր։ «Տարածաշրջանի շատ գործընկերներ, բախվելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումներին, չգնացին այս քայլին, ՌԴ և Վրաստանի ԿԲ-ները չիջեցրին տոկոսադրուքը, իսկ Ղազախստանինը նույնիսկ ստիպված եղավ բարձրացնել», - ասաց նա։


Գալստյանի խոսքով՝ շուկաներում կայունության պահպանումը ԿԲ-ն համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ թե ազգային արժույթով, թե արտարժույթով։ «Համակարգն այս պահին չունի իրացվելիության խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով», - ասաց նա՝ ընդգծելով, որ քայլերի վերաբերյալ միջազգային գործընկերների գնահատականը դրական է:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ