Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հանրային հեռուստաընկերությանը կվերապահվի մեկ եթերային ժամում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչև 18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչև 00:00-ն՝ վճարովի: Նախնական գնահատականներով գովազդի արդյունքում գովազդից գեներացվող միջոցներով Հանրային հեռուստաընկերության միջոցները կավելանան 200-300 մլն դրամով: