Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ոստիկանությունը պետք է փոխվի

Նիկոլ Փաշինյան. Ոստիկանությունը պետք է փոխվի
16.04.2020 | 15:18

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ ոստիկանապետին ու ոստիկանության ողջ անձնակազմին Ոստիկանության օրվա առթիվ։ Նա նախարարների կոչ արեց ծափերով շնորհավորել։

«Ոստիկանությունը ցանկացած պետության իրավակարգի պահպանության կարևորագույն ինստիտուտներից մեկն է ու, իհարկե, նրա որակյալ աշխատանքից է կախված երկրում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, ընդհուպ, տնտեսական ու քաղաքական ազատությունների պահպանման ու կիրառելիության մակարդակը», - ասաց նա։ Վարչապետն ընդգծեց՝ պետք է արձանագրել ու խոստովանել, որ Հայաստանում Ոստիկանության ու հանրության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել, դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր։ «Այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն ու լիարժեք վստահություն Ոստիկանության աշխատանքի նկատմամբ ու դա մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից է», - նշեց վարչապետը։ Նրա խոսքով՝ Ոստիկանության բարեփոխումները շարունակում են մնալ իրենց օրակարգի կարևոր առաջնահերթություններից մեկը։ «Այդ օրակարգում երկու կարևոր հենասյուն կա, առաջինը՝ հանրության լիարժեք վստահությունը Ոստիկանության նկատմամբ, երկրորդը՝ Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը և նաև կարևոր է Ոստիկանության իմիջի բարեփոխումը։ Ոստիկանությունն իսկապես պետք է փոխվի ու փոխվի այնպես, որ համապատասխանի այսօրվա Հայաստանի պահանջներին», - ասաց ՀՀ վարչապետը։


Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն ոստիկանների հիշատակը, ովքեր զոհվել են ՀՀ օրենքը, իրավունքը պաշտպանելիս։
Վարչապետն ասաց, որ Ոստիկանության օրը նշվելու է հնարավորինս սահմանափակ շրջանակում, այս տարի բացթողածը մյուս տարի կլրացնեն։

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ