Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իսրայելի նախագահը Կնեսետին կառավարություն ձևավորելու մանդատ է տվել

Իսրայելի նախագահը Կնեսետին կառավարություն ձևավորելու մանդատ է տվել
16.04.2020 | 15:19

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ կառավարություն ձևավորելու մանդատը փոխանցում է խորհրդարանին: Կնեսետը կառավարություն ձևավորելու 21 օր կունենա: Խորհրդարանի խոսնակ Բենի Գանցին ուղղված նամակում Ռիվլինը հույս է հայտնել, որ «Կնեսետի պատգամավորները կկարողանան այնպիսի մեծամասնություն ձևավորել, որ կառավարությունը հնարավորինս արագ ձևավորվի և չորրորդ ընտրությունների կարիք չլինի»:


Իսրայելի նախագահը 48 ժամով երկարաձգել էր «Կախոլ-Լավան» բլոկի առաջնորդ Բենի Գանցին կառավարություն ձևավորելու համար տված մանդատի ժամկետը, որը լրանում էր երեքշաբթի կեսգիշերին: Մինչև ժամկետի լրանալը «Կախոլ Լավան» և «Լիկուդ» կուսակցություններին չէր հաջողվել համաձայնության գալ:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ