Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մակրոնը կոչ է արել կորոնավիրուսի բուժման վիճելի դեղամիջոցը կլինիկական փորձարկումների ենթարկել

Մակրոնը կոչ է արել կորոնավիրուսի բուժման վիճելի դեղամիջոցը կլինիկական փորձարկումների ենթարկել
16.04.2020 | 15:20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կլինիկական փորձարկումների ենթարկել կորոնավիրուսի բուժման «վիճելի դեղամիջոցը», գրում է The Guardian-ը։ Նախագահը չորեքշաբթի հայտարարել է, որ կցանկանար՝ ֆրանսիացի վարակաբան Դիդյե Ռաուլի առաջարկած բուժումը հնարավորինս շուտ մանրակրկիտ փորձաքննության ենթարկվի։ Գիտնականի առաջարկած բուժումը հիդրոքսիքլորոխինի և հակաբիոտիկ ազիտրոմիցինի համադրությունն է։


«Ես համոզված եմ, որ նա հիանալի գիտնական է, և մեծ ոգևորությամբ եմ լսում՝ ինչպես է ամեն ինչ բացատրում»,- ասել Է Մակրոնը RFI ռադիոկայանին:
Մակրոնը, որն անցյալ շաբաթ այցելել է Ռաուլին, գովել է գիտնականին, սակայն խոստովանել, որ դեռևս «զգուշավոր» է վերաբերվում նրա առաջարկած բուժման արդյունավետությանը։ «Բուժումը լավ և վատ որակելը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի գործը չէ։ Այն, ինչ ես արել եմ, առաջին հերթին պրոֆեսոր Ռաուլի՝ ոլորտի առաջատար փորձագետներից մեկի, գրասենյակ գնալն էր՝ համոզվելու, որ այն, ինչի վրա աշխատում է, գտնվում է կլինիկական փորձարկումների նորմերի շրջանակում։ Սա հավատի հարց չէ, սա գիտության հարց է»,- ասել է Մակրոնը: Մակրոնի և Ռաուլի հանդիպումը տեղի է ունեցել, երբ առցանց խնդրագիր էր կազմվել՝ Ֆրանսիայի նախագահին կոչ անելով հիշյալ բուժմանն ավելի լայն տարածում ապահովել։ Ռաուլի կողմնակիցները կառավարությանը մեղադրել էին գիտնականի ուսումնասիրություններն անտեսելու համար։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ