Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը

ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը
16.04.2020 | 15:22

ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարներն ապրիլի 15-ին տեսակոնֆերանսով քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները:


Կոնֆերանսին մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Շվեդիայի ու Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ գլխավոր հարցը կորոնավիրուսի դեմ պայքարում կառույցի ռազմական հնարավորությունների կիրառումն է, առաջիկա անելիքները և ապատեղեկատվության դեմ պայքարը: «ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները իրականացրել են 100 առաքելություն բժշկական անձնակազմի, սարքավորումների փոխադրման համար: Ապահովվել է 25 դաշտային հոսպիտալների հիմնում: Տեղադրվել են 25 000 հիվանդանոցային մահճակալներ: 4000 զինվորական ներգրավվել է քաղաքացիական ծառայություններին աջակցելու համար»,-ասել է նա:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ