Ֆորբսի ռուսական խմբագրությունը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ անձանց նոր ցուցակը:
Ռուսական Ֆորբսի ամենահարուստ մարդը Վլադիմիր Պոտանինն է (Ինտերռոս) 19.7 միլիարդ դոլար կարողությամբ: Եռյակում են Վլադիմիր Լիսինը (18.1 միլիարդ դոլար) և Լեոնիդ Միխելսոնը (18.1 միլիարդ դոլար): Ցանկում ընդգրկված են հայ մեծահարուստներ: Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 3.4 միլիարդ դոլարով 29-րդն է: «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը 2.5 միլիարդ դոլար կարողությամբ 43-րդն է:
52-րդ տեղում 1.8 միլիարդ դոլարով Անդրեյ Անդրեևն (Օհանջանյանց) է (Badoo):
103-րդ տեղում 850 միլիոն դոլարով ներդրող Ռուբեն Վարդանյանն է:
113-րդ տեղում 800 միլիոն դոլարով ներդրող Ալբերտ Ավդոլյանն է:
146-րդ տեղում 700 միլիոն դոլարով Նիկոլայ Սարկիսովն է (Ռեսո-Գարանտիա):
147-րդ տեղում 700 միլիոն դոլարով Սերգեյ Սարկիսովն է (Ռեսո-Գարանտիա):
166-րդ տեղում 600 միլիոն դոլարով Դավիթ Յանն է (Abbyy):