Կորոնավիրուսի համաճարակի դեմ հաջողած պայքարի ֆոնին Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել: Նախագահ Մուն Ջե Ինի գլխավորած քաղաքական ուժը ստացել է խորհրդարանի 300 մանդատներից 180-ը, 108 մանդատ ընդդիմադիր դաշինքինն է:
«Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը նախկինում էլ ամենաուժեղ քաղաքական ուժն էր խորհրդարանում, սակայն չուներ բացարձակ մեծամասնություն: Լրատվամիջոցները նշում են, որ խորհրդարանական ընտրություններն ընկալվում էր որպես հանրաքվե համաճարակի դեմ պայքարի հարցով: Քվեարկությանը մասնակցության ակտիվությունը 66 տոկոս է, որ ռեկորդային թիվ է վերջին 28 տարում: Ընտրողներն ընտրատեղամասեր են ներկայացել դիմակներով, նրանց ջերմությունը չափել են, պահանջել ձեռքերն ախտահանել, հագնել ռետինե ձեռնոցներ, հետո ստանալ քվեաթերթիկը և քվեարկել:
Հարավային Կորեայի առողջապահական համակարգին հաջողվել է արագ և արդյունավետ արձագանքել համաճարակին՝ զանգվածաբար թեստավորելով մարդկանց և վաղ հայտնաբերելով վարակակիրներին: Համաճարակի գագաթնակետը փետրվարին էր, երբ օրական վարակվում էր 900 մարդ, ներկայումս այդ թիվը հասել է առավելագույնը 50-ի: