Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով ԱՄՆ-ում կտրուկ աճել է գործազրկության մակարդակը: Միայն անցած շաբաթ 5 245 000 մարդ դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար, վերջին ամսում աշխատանքը կորցրել են 22 միլիոն ամերիկացիներ: Ճգնաժամից առաջ գործազրկության նպաստ էր ստանում ընդամենը 1 700 000 քաղաքացի։ Փորձագետների գնահատականներով, գործազրկության մակարդակը ապրիլին կարող է հասնել 20 տոկոսի: