Եվրոպան գտնվում է կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետի շեմին, վարակվածների թիվը մեկ միլիոն է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հորդորելով եվրոպական երկրներին առանձնահատուկ զգուշավորությամբ թուլացնել կարանտինային սահմանափակումները:
«Եվրոպայում վարակվածների թիվը շարունակում է աճել, վերջին 10 օրում դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է, մահացել է 84 000 մարդ», - հայտարարել է կազմակերպության տարածաշրջանային ղեկավար Հանս Կլուգեն՝ նախազգուշացնելով, որ վտանգը չի նվազել: Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Գերմանիան թուլացնում են կարանտինային կոշտ միջոցառումները: