Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սերժ Սարգսյան. Իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր

Սերժ Սարգսյան. Իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր
16.04.2020 | 21:41

Իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շուրջ հինգ ժամ տևած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո։

«Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ցավոք, ես հնարավորություն չունեմ ձեզնից յուրաքանչյուրի հարցին պատասխանելու, որովհետև դրանք այնքան կարևոր իրադարձություններ էին, որ ոտքի վրա անհար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում, իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին», - ասաց Սարգսյանը։


Կարճատև ընդմիջումներից մեկի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ նիստի ընթացքում չի հնչել հարց, որին Սերժ Սարգսյանը պատասխանած չլինի։

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ