Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի բնակիչն ազատվել է աշխատանքից կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բայց շահել է վիճակախաղում և միլիոնատեր դարձել, հայտնում է «Daily Star»-ը: Աշխատանքը կորցնելուց հետո նա վիճակախաղի տոմս է գնել: «Անցյալ գիշեր ստուգեցի իմ առցանց հաշիվը և տեսա, որ հաղթել եմ: Ես արթնացրի կնոջս, որպեսզի տեղեկացնեմ: Նա գոռում էր ուրախությունից», - պատմել է տղամարդը: Նա որոշել է տուն գնել: