Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԿԲ նախագահի ընտրությունն ԱԺ-ում՝ վաղը

ԿԲ նախագահի ընտրությունն ԱԺ-ում՝ վաղը
16.04.2020 | 21:44

Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունն ԱԺ-ում կկայանա վաղը՝ ժամը 10:30-ից 12:30՝ նիստում ասաց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վաhագն Հովակիմյանը: «2 ժամ ենք դրել քվեարկության համար, որ պատգամավորները հնարավորինս մեկ առ մեկ գնան: Նաև պետք է խնդրեմ, որ ամեն մեկն իր գրիչով գա քվեարկության: Ընտրությունն այսօր չենք անի, որովհետև, եթե այսօր անենք, պիտի մի քիչ արագացված ռեժիմով անենք: Իսկ արագացված ռեժիմը կնշանակի կուտակումներ, կուտակումներ ցանկալի չեն, վաղը՝ նիստին զուգահեռ, կանենք ընտրություն», - ասաց նա:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԿԲ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ