Այս շաբաթ Եգիպտոսի զբոսաշրջության հարցերով խորհուրդն աշխարհին հրավիրում է անվճար դիտելու Եգիպտոսի Մերեսանխ 3-րդ թագուհու 5 000-ամյա դամբարանը, հայտնում է The Guardian պարբերականը։ Այս շրջայցը կորոնավիրուսի կանխարգելման համար մարդկանց տեղաշարժման սահմանափակումների շրջանակում եգիպտական պատմական վայրերով 4 վիրտուալ ճանապարհորդություններից մեկն է։ Հարվարդի համալսարանի մասնագետների 3D մոդելավորման համակարգի միջոցով այժմ հնարավոր է ոչ միայն զննել ամբողջ դամբարանը, այլ նաև հավելյալ տեղեկություն կարդալ։
Դամբարանը Հարվարդի համալսարանից հնագետ-եգիպտաբան Ջորջ Էնդրյու Ռեյսներն է 1927-ին հայտնաբերել և ասել է, որ դամբարանը բացառիկ է իր տեսակով։ Մերեսանխ 3-րդը Քեոփս փարավոնի թոռնուհին է։