Հայաստան են ներկրվել 100 000 թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին՝ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր և այստեղ էլ սպառելու են։
«Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ-որ սպասում ենք»,- ասաց Ավինյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է ընդլայնել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,- ասաց ֆինանսների նախարարը: