Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արամ Սարգսյան. Ծնունդդ շնորհավոր, պարոն Դեմիրճյան ջան

Արամ Սարգսյան. Ծնունդդ շնորհավոր, պարոն Դեմիրճյան ջան
17.04.2020 | 14:17

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. «Կարեն Դեմիրճյանին տեսել և անձամբ ճանաչել եմ 1995 թվականից, երբ Արդյունաբերության նախարարության համաժողովների ժամանակ, միայն իր ներկայությունը ստիպում էր տեսակետ հայտնելիս գրական խոսել, տեխնիկական բառերի հայերեն տարբերակը գտնել, երբեմն անգամ հորինել, իսկ ձեռքով բարևելը արդեն հպարտանալու առիթ էր ինձ համար։ Հետո արդեն պարզեցի, որ Կարեն Սերոբի Դեմիրճյանը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության հերոս է, նվիրյալ հայ, շատ մեծ և խարիզմատիկ քաղաքական գործիչ, այլև բարի, հումորով և մեծահոգի մարդ։ Ծնունդդ շնորհավոր, պարոն Դեմիրճյան ջան»։

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ