Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մայր Աթոռը կոչ է անում Նավասարդ արք. Կճոյանի առնչությամբ հարգել անմեղության կանխավարկածը

Մայր Աթոռը կոչ է անում Նավասարդ արք. Կճոյանի առնչությամբ հարգել անմեղության կանխավարկածը
17.04.2020 | 14:18

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրանքի առաջադրման
կապակցությամբ՝ կոչ անելով «հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից»: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն արձանագրում է, որ «քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013-ից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ»: «Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը: Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն»: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը նշում է, որ հիշյալ գործով Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, «որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ»:
ԱԱԾ-ն հոգևորականին մեղադրանք է առաջադրել ապրիլի 13-ին:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ