Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 2,2 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 2,2 միլիոնին
17.04.2020 | 14:20

Աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 2 200 000-ի, 147 000 մարդ մահացել է, բուժվել է 553 000-ը: ԱՄՆ-ը շարունակում է առաջինը մնալ մահերի և հիվանդների թվով՝ 34,6 հազար մահվան դեպք և 678 000 վարակված: Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ներկայացրել է բնականոն կյանքի վերադառնալու պլանը: Չինաստանի իշխանությունների հետ վեճերը շարունակվում են: Fox News հեռուստաընկերությունը պատմել է, որ նոր կորոնավիրուսի համաճարակը սկսվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակցից, Չինաստանի իշխանությունները հերքում են:
Մեծ Բրիտանիայում 103 000վարակված կա և 14 000 մահ, կարանտինը երկարացվել է 3 շաբաթով:


Ճապոնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել երկրի ամբողջ տարածքում, քաղաքացիներին ամսական 1000 դոլար կվճարեն:
Սերբիայում 5 000 հիվանդ կա և 103 մահ, կարանտին է հայտարարվել միայն 48 ժամով, Զատկի տոնին:


Ֆրանսիայում՝ օրվա կտրվածքով մահվան դեպքերի թվի ռեկորդային աճ է գրանցվել՝ 1438 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 18 000 է: Մեկուսացման ռեժիմի մեկ ամսում ոստիկանությունը 760 000 տուգանք է գրել կարանտինը խախտելու համար:
Ռուսաստանում վարակվածների թվի աճը պահպանվում է՝ օրական 3 000 մարդ: Տարբեր մարզերում իշխանությունները խստացնում են կարանտինը: Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը հետաձգեց:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ