Հինգշաբթի օրը Հայաստանում արձանագրվել է առաջին ծնունդը կորոնավիրուսով վարակված կնոջից՝ հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի, թե երեխան, թե մայրը իրենց լավ են զգում», - Ֆեյսբուքում գրում է Թորոսյանը:
«Ծննդաբերությունից հետո թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ», - փոխանցում է նախարարը: