Ճապոնիայի ամբողջ տարածքում կորոնավիրուսի պատճառով մինչև մայիսի 6-ն արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: Ապրիլի 7-ից արտակարգ դրություն էր հայտարարվել Տոկիոյում, Օսականում և 5 պրեֆեկտուրաներում: Դա տեղական իշխանություններին հնարավորություն է տվել չեղարկել դպրոցներում դասերը և խոշոր միջոցառումները: Մարդկանց տեղաշարժի հարկադիր սահմանափակում չկա: Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 000-ը: