Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար
17.04.2020 | 23:04

Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: Աջակցությունը կտրամադրվի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում՝ հայտարարվել է EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվել է COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:


Հաղորդագրության համաձայն, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ