Շվեդիայի արքայադուստր Սոֆիան բուժքրոջ աշխատանք է ստացել հիվանդանոցում՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար: Ապրիլի 16-ից նա սկսել է աշխատել Ստոկհոլմի Սոֆիահեմմի հիվանդանոցում, գրում է «Daily Mail»-ը:
35-ամյա արքայադուստրը նախապես անցել է բուժքույրերի արագացված՝ եռօրյա դասընթաց, որի ընթացքում ուսանողներին սովորեցնում են աշխատանքի հիմունքները: Սոֆիան արքայազն Կառլ Ֆիլիպի կինն է, որը թագավոր Չառլզ XVI Գուստավի միակ որդին է: Զույգը երկու փոքրիկ երեխա ունի: