ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ը Հայաստանին է տրամադրում 600 000 դոլար հավելյալ ֆինանսավորում

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ը Հայաստանին է տրամադրում 600 000 դոլար հավելյալ ֆինանսավորում
17.04.2020 | 23:30

600,000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում կտրամադրվի Հայաստանին Ամերիկայի ժողովրդից՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում, հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:


Միջոցները կօգտագործվեն հետևյալ նպատակներով․
▶ լաբորատոր համակարգերի պատրաստում
▶ նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողության ակտիվացում
▶ աջակցություն տեխնիկական մասնագետներին` արձագանքման և պատրաստվածության մակարդակը բարելավելու նպատակով
▶ ռիսկերի վերաբերյալ հաղորդակցման խթանում:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ