Կորոնավիրուսով վարակվածների թիվը Բելառուսում մեկ օրում ավելացել է 575-ով՝ հասնելով 4779-ի, մահացել է ևս երկու մարդ: Կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է 42 մահ, ասվում է հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: «342 հիվանդ ապաքինվել է և դուրս գրվել», - հայտնում են նախարարությունից: