Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիան պատրաստվում է ծովափնյա սեզոնին

Իտալիան պատրաստվում է ծովափնյա սեզոնին
18.04.2020 | 00:12

Իտալիայի մշակույթի փոխնախարար Լորենցա Բուոնակորսին հայտարարել է, որ իշխանությունները մշակում են ադմինիստրատիվ միջոցներ ծովափներում անվտանգ հեռավորություն ապահովելու համար: Նրա խոսքով, քանի դեռ չկա պատվաստանյութ, չի կարելի խոսել բնականոն կյանքին վերադառնալու մասին, սակայն իշխանություններն աշխատում են, որ ծովափում հնարավոր լինի իտալացիների հանգիստը կազմակերպել: Քննարկվում է ծովափին հանգստի համար նախատեսված իրերի կահավորումն այնպես կազմակերպել, որ միմյանց միջև հեռավորությունը լինի 10-14 մետր: Ծովափում հանգստանալու համար տարիքով մարդկանց համար կսահմանվի կոնկրետ ժամ: Տարածքն ախտահանելու գործընթացը կլինի ամենօրյա: Ընդհանուր խաղահրապարակներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ